Հայտնի է Աբովյանի քաղաքապետի ընտրության օրը. ո՞վ կփոխարինի Գագիկ Ծառուկյանի փեսային
Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Նշենք, որ հարցը ներառված էր կառավարության նիստերի օրակարգում:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ կառավարությունը նիստ պետք է հրավիրի եւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու որոշում ընդունի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Որոշման հրապարակումից 40-րդ օրվա վերջին կիրակի օրը կանցկացվեն ընտրությունները, ինչը ենթադրում էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, վերջերս նշանակվեց Կոտայքի մարզպետ, ինչից հետո քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց: