955 դիտում
19:12 21-12-2024
Պասերով խաղը նրանց մեջ շարունակվում է․ եթե առաջին խաղակեսում գնդակի դերում Արցախն էր, ապա հիմա Հայաստանն է․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին
Հարց առաջին։
Ի՞նչ կասեք Ալիեւի վերջին հարցազրույցի եւ Նիկոլի արձագանքի մասին։
Պատասխան։ Ակնհայտ էր, որ Ալիեւի հարցազրույցը ադրբեջանական կողմի ծրագրավորված նախաձեռնություն էր։ Հիմնական շարժառիթը Մոսկվայի աչքերին լոյալության թոզ փչելն էր, հատկապես՝ Սիրիայի իրադարձությունների ֆոնին Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ծանրացման պարագայում։ Ալիեւը փորձում էր ռուսներին հաճելի մի քանի շեշտադրումներով որոշակիորեն տարանջատվել Էրդողանի հերթական «нож в спину» խաղից։
Պաշտոնական Մոսկվան գուցե հրապարակավ ընդունի այդ խաղը, բայց դժվար թե լուրջ մարդիկ այնտեղ չհասկանան, որ Էրդողան-Ալիեւ զույգը իրականում «երկդիմի Յանուս» է։ Կասկած չունեմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса». Հայաստանի մասով ալիեւյան հանդուգն խոսույթը նրա գլոբալ ռեւերանսների լոկալ շարունակությունն էր՝ Հայաստան-Ռուսաստան գլորվող հարաբերությունների ֆոնին՝ «չխառնվես, թող ես դրա հարցերը լուծեմ» տրամաբանության մեջ։ Ինչ վերաբերում է Նիկոլի արձագանքին, ապա այն ամբողջությամբ անհամարժեք էր, անլիարժեք եւ վտանգավոր՝ Փաշինյանի որդեգրած եւ իրականացվող գծի շրջանակներում։ Պասերով խաղը նրանց մեջ շարունակվում է։ Եթե առաջին խաղակեսում գնդակի դերում Արցախն էր, ապա հիմա Հայաստանն է։
Հարց երկրորդ։ Փաշինյանը կոնստրուկտիվ է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի վերջնագրին։
Պատասխան։ Արցախի հարցի վերջնական կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ լեգիտիմ ձեւաչափի գոյությունը Արցախի հարցի համաշխարհային օրակարգում պահելու բացառիկ հնարավորությունն է։ Եվ այն լուծարելու Ալիեւի հետեւողական պահանջը ոչ թե կապրիզ է, այլ իմ մատնանշած արժեքի հստակ գիտակցում։ Նիկոլի պրիմիտիվ լեզվով ասած՝ ԵԱՀԿ ՄԽ-ն Արցախի հարցի կադաստրի գլոբալ վկայականն է։ Փաշինյանը չունի եւ ոչ մի իրավունք Հայաստանի կամ առավելեւս՝ Արցախի ժողովրդի անունից այն լուծարելու համաձայնությունը սակարկել իր իսկ պատճառով առաջացած ինչ-որ խնդիրներ սքողելու կամ Բաքվից դատարկ խոստումներ ստանալու դիմաց։ Արցախի Հանրապետության պատկան մարմինները՝ նախագահը, ԱԺ-ն, ԱԳՆ-ն, ուղղակի պարտավոր են հստակ եւ բարձրաձայն դիրքավորվել այս հարցով։ Հատկանշական է, որ ԵԱՀԿ ՄԽ եւ ոչ մի համանախագահ երկիր, անկախ սուր տարաձայնություններից, հրապարակավ եւ ուղղակիորեն չի սատարել այդ առաջարկը՝ սլաքներն ուղղելով Հայաստանի վրա։ Իսկ Նիկոլն այս հարցում ունի նաեւ անձնական շահագրգռվածություն։ Մինսկի խմբի լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը, այդ թվում՝ «Սերժի ժառանգություն» համարվող Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրացման երաշխավորված մեխանիզմները, որոնցից 2018-ին հրաժարվելով, Նիկոլն Արցախն Ադրբեջանին հանձնելու ստարտը տվեց։
Հարց երրորդ։ Պարոն Աշոտյան, կարծեք թե շատ խանդավառված չեք Թրամպի գալիք նախագահությամբ։ Չէ՞ որ նա ազգային պահպանողական է։
Պատասխան։ Վաղուց դուրս եմ եկել արտաքին իրադարձություններով խանդավառվելու տարիքից, թեպետ Թրամպի հաղթանակը գաղափարական պայքարի հարթության մեջ զիլ հարված էր մարտնչող եւ դեհումանիզացնող նեոլիբերալիզմին։ Խնդրում եմ, սակայն, հաշվի առնել երկու հանգամանք։ Նախ, ազգային պահպանողականությունը որպես քաղաքական շարժում այդքան ինստիտուցիոնալիզացված չէ, որքան տարբեր ճամբարներով դիրքավորված նեոլիբերալները (բուն լիբերալներ, կանաչներ, դեմոկրատներ, սոցիալիստների մեծ մասը, անգամ որոշ աջակենտրոններ)։ Եվ երկրորդը, ազգային պահպանողականների համար ուժերի ներդրման կիզակետը ոչ թե համաշխարհային ցանցն է, այլ իրենց իսկ երկրները, այստեղից բխում է նրանց արտահայտված ռացիոնալիզմը, այդ թվում՝ արտաքին ճակատում։ Դե հիմա բարձրաձայն ասեք. ռացիոնալիզմ եւ այսօրվա Հայաստան կամ Նիկոլ-վարչապետ… Խանդավառվելու բան գտա՞ք…
Հարց չորրորդ։ Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն էր անցնող տարին քաղաքական իմաստով։
Պատասխան։ 2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս։ Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ։ Ուստի ճոռոմաբանելու բան չկա։ Անցնող տարին հայ ժողովրդի ամոթի, անպատվության եւ անարդարության հերթական տարին էր։
Հարց հինգերորդ։ Փաշինյանը մտադիր է Ֆեյսբուքում մաս-մաս հրապարակել իր բանտային օրագիրը։ Իսկ Դուք բանտում օրագիր ունեի՞ք եւ պատրաստվո՞ւմ եք արդյոք այն հրապարակել։
Պատասխան։ Ցանկացած օրագիր խիստ անձնական երեւույթ է, խիստ ինտիմ։ Այն ամբողջությամբ հրապարակելու որոշումն էլ կարող է կայացվել կամ հետմահու, կամ որեւէ շահի ակնկալիքով, կամ եթե այն իրոք ինչ-որ յուրահատուկ եւ ունիկալ արժեք կամ փորձ է պարունակում։ Ինչպես տեսնում ենք, այս մոտեցմամբ Նիկոլի դեպքում նման բան անելու ցանկությունը կարող է թելադրված լինել բացառապես շահադիտական նպատակով՝ ցանցային PR ակտիվության համար։ Չբացառեք նաեւ «բանտային օրագիր» բրենդի տակ թարմ եւ նոր գրած կոնտենտի հանրայնացում, նրա պարագայում դա խիստ հավանական է։ Մի ամբողջ հինավուրց ժողովրդի պատմություն կեղծողը հանգիստ կկեղծի սեփական կյանքի մի հատված։ Սակայն ողջ են այն մարդիկ, ում հետ կամ ում հսկողությամբ Նիկոլը նստել է։ Ինչ վերաբերում է իմ դեպքին, ապա իմ անազատությունը դեռեւս շարունակվում է, եւ այդ ենթացքում ձեռք բերված տպավորությունները, փորձը, ապրումները այլեւս իմ կյանքի անբաղդատելի մասն են ոչ միայն անցյալը վերհիշելու, այլեւ ապագայում կերտելու առումով։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ

Նմանատիպ նյութեր
4617 դիտում
13:46 15-02-2016
Հարի Լինեկեր. Ցավակցում եմ նրանց, ովքեր չեն տեսել «Բարսայի» խաղը 2-րդ խաղակեսում. տեսանյութ
5085 դիտում
16:05 10-11-2020
Եթե Արցախն այնպես պահեիք, ոնց որ հիմա ձեր աթոռներն եք փորձում պահել՝ պատերազմի ելքը այլ կլիներ. Աշոտյան
Այս բաժնից
895 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
790 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին