60602 դիտում
21:52 11-05-2015
Առեղծվածային դեպք Երևանի Շենգավիթ վարչական շրջանում. 41-ամյա տղամարդու դին տեղափոխելու ժամանակ մարմինը մասնատվել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ Արտաշիսյան 73 /10 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ովքեր նշված բնակարանում հայտնաբերել են 41-ամյա Անդրանիկ Ենոքյանի դին, իսկ բնակարանում ոստիկաններն ու քննչները մեծ դժվարությամբ էին աշխատում, քանի որ սուր հոտ էր ընկել բնակարանում:
Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ դին տեղափոխելու ժամանակ գլուխը մարմնից պոկվել է, իսկ տեղում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցներն էլ ասում էին. «Եթե գլուխը պոկվել է, ապա դա չի նշանակում որ նրան գլխատել են, այլ, քանի որ երկար ժամանակ առաջ է նա մահացել, դին փտել է, ինչի հետևանքով էլ հնարավոր է, որ գլուխը մարմնից պոկվի»:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
23:06 28-10-2021
Տեսչական մարմինը Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1470 դիտում
21:55 08-11-2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթ վարչական շրջանում հակահամաճարակային կանոնների 10 խախտում է հայտնաբերել
1208 դիտում
19:28 23-11-2021
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքները շարունակել է Շենգավիթ վարչական շրջանում