211652_close_icon
views-count13770 դիտում article-date 20:14 26-04-2015

Ավտովթար Բյուրականում. 22-ամյա վարորդը Nissan-ով կողաշրջվել է. նրան ու վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 51 տան բնակիչ, 22-ամյա Գոռ Մելքոնյանը իր վարած Nissan մակնիշի 34 DT 319 համարանիշի ավտոմեքենայով Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Մելքոնյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 59 տան բնակիչ, 22-ամյա Վաչիկ Սարգսյանն ու Բյուրականի բնակիչ, 21-ամյա Վոլոդյա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Աշտարակի, 1-ը՝ Արմենիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին և ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները և իրենք էլ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արտավազդ Մելքոնյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից վթարի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Աշտարակի քննչական բաժին, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Գագիկ Առաքելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով էլ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր