211652_close_icon
views-count60205 դիտում article-date 15:47 18-04-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանում տեղի ունեցած 3 հետիոտների վրաերթից. մինչև վրաերթի ենթարկվելը հետիոտներն իրար ծեծելիս են եղել

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, ինչպես է ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցել 3 հետիոտների վրաերթը: Տեսանյութում երևում է, որ մինչև վրաերթի ենթարկվելը Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Թորգոմ Մանուկյանը, 35-ամյա Լիլիթ Հասոյանը և 17-ամյա Սարգիս Ջավոյանը վերգետնյա անցման տակ վիճաբանում են իրար հետ, այնուհետև գործի են դնում բռունցքները, որի ժամանակ էլ Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 46 շենքի բնակիչ, 23-ամյա Ռաֆայել Զիրոյանը իր վարած Toyota մակնիշի 32 OU 697 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկում նրանց: Ինչպես ավելի վաղ վրաերթի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/09/48968/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 46 շենքի բնակիչ, 23-ամյա Ռաֆայել Զիրոյանը իր վարած Toyota մակնիշի 32 OU 697 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վերգետնյա անցման տակ վրաերթի էր ենթարկել 3 հետիոտնի: Վարորդը փախուստի չէր դիմել, իսկ վրաերթի ենթարկված 3 երիտասարդ հետիոտները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Օպերատիվ էին գործել 1-03 շտապ օգնության բրիգադները և վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու ժամանակ նրանց օգնել էին քաղաքացիները, Երևանի ճանապարհային ոստիկանները և հրշեջ-փրկարարները: Վրաերթի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարած, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների բաժնի 4-րդ կուրսում: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վրաերթից հետո Ռ. Զիրոյանը իր ավտոմեքենայով բախվել է Opel մակնիշի ավտոմեքենայի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր