7451 դիտում
11:59 17-04-2015
Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանն ի՞ր մահով է մահացել, թե՞ խոշտանգումից. նոր մանրամասներ
Ադրբեջանի կողմից 2014 թվականի օգոստոսի 7-ին գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի գործով իրավապաշտպանների եւ փաստաբանների խումբը պատրաստվում է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ նա իր բնական մահով չի մահացել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց սույն գործով զբաղվող փաստաբաններից Քրիստինա Գեւորգյանը:
Հարցին, թե նրա մահը, ըստ դատաբժշկական փորձաքննության, խոշտանգմա՞ն արդյունքում է վրա հասել, թե՞ ոչ, պատասխանեց. «Քրեական գործ կա հարուցված եւ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող շատ բան ասել: Ճիշտ է, դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ են, բայց մի շարք փորձաքննություններ են դեռ նշանակված: Սակայն այն, որ Կարեն Պետրոսյանը իր մահով չի մահացել, դա միանշանակ է: Սպասում ենք՝ փորձաքննության պատասխանները ստացվեն, նյութերն ամբողջությամբ հավաքվեն, որից հետո քրեական գործը կասեցվի եւ մենք դիմենք ՄԻԵԴ»,-ասաց փաստաբանը:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Կարեն Պետրոսյանին հուղարկավորել են 2014 թ-ի հոկտեմբերի 13-ին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Չինարիի գյուղացիները պատմել էին, որ շատ ծանր էր հատկապես նրա հիվանդ մոր վիճակը. «Բոլորի համար էր շատ ծանր էր Կարենի հետ հրաժեշտը, քանի որ նա չարչարանքների արդյունքում մահացավ ու մեծ չարչարանքների գնով կարողացան նրա դին հարազատներին վերադարձնեն, որ հանձնեն հողին: Բոլորն ասում էին, որ Ռուսաստանից եկել էր, որ ամուսնանար, այնինչ հողին հանձնեցին: Հարսանիքը անելու փոխարեն բոլորով նրա անժամանակ մահն ենք սգում»:
Մինչ այդ գյուղապետն ասել էր, որ Կարենի հայրը ճանաչել է որդուն: Նշանակվել էր նաեւ դատաբժշկական փորձաքննություն՝ ճշտելու համար՝ նա բռնության հետևանքով է մահացել, թե ոչ: Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անկախ միջնորդությամբ Կարեն Պետրոսյանի դին հոկտեմբերի 10-ին վերադարձվել է Հայաստանի իշխանություններին: Տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նմանատիպ նյութեր
13686 դիտում
17:18 22-09-2014
Նոր մանրամասներ գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի մասին. հարազատներն անհամբեր սպասում են սեպտեմբերի 26-ին
10968 դիտում
15:13 28-08-2014
Նոր մանրամասներ՝ Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարենի մասին. հավանաբար սպասում են՝ դին նեխի, հետո վերադարձնեն
Այս բաժնից
1258 դիտում
22:49 15-11-2024
Վարչապետը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Նարայանա Մուրթիին
1579 դիտում
22:37 15-11-2024
Հրապարակվել է Վահագն Վերմիշյանի դատավճիռը
1006 դիտում
22:19 15-11-2024
Երևանի յուրաքանչյուր մանկապարտեզ պետք է լինի ոչ միայն հարմարավետ ու ժամանակակից, այլև ապահով․ Ավինյան