211652_close_icon
views-count4269 դիտում article-date 13:55 26-09-2014

Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի հարազատներն անհամբեր սպասում էին սեպտեմբերի 26-ին, բայց Ադրբեջանը դեռ նրանց վշտի հետ խաղում է

Թեեւ Ադրբեջանը պետք է մինչև սեպտեմբերի 26-ը Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին (ՄԻԵԴ) պատասխան տար, թե երբ է վերադարձնելու գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի դին կամ վերադարձնելու է, թե ոչ, բայց դեռ ոչ մի պատասխան չկա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա նաեւ ավելացրեց, որ այդ սպասողական վիճակն ավելի է խորացնում նրանց վիշտը ու ավելի ցավոտ դարձնում կորուստը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու նպատակով նրա ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ): Դրանից առաջ էլ գյուղապետը կարծիք էր հայտնել, որ Կարեն Պետրոսյանի դին ամենայն հավանականությամբ չեն վերադարձնում, որպեսզի ադրբեջանցիների դաժանությունները ջրի երես դուրս չգան: Ավելի վաղ էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետն ասել էր, որ Կարենն ամուսնացած չէր եւ զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքերով: Մեկ տարի առաջ ամուսնանալու նպատակով վերադարձել էր Ռուսաստանից: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին ադրբեջանցիների կողմից գերի է վերցվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Չինարիի բնակիչները: Նրանց փոխանցմամբ, համագյուղացին սեր ուներ ալկոհոլային խմիչքի նկատմամբ եւ հավանաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել: Իսկ մինչեւ այդ էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թովուզի շրջանում հայի են բռնել: Նրանց փոխանցմամբ, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Փավրիզ Փաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի Արտուշա Դալենի Պետրոսյանին և հանձնել համապատասխան մարմիններին: 32-ամյա Կարեն Պետրոսյանի մորը չեն կարողանում հայտնել, որ տղան գերի է ընկել եւ մահացել:

Նմանատիպ նյութեր