211652_close_icon
views-count45354 դիտում article-date 18:08 30-03-2015

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու «յաշիկ» Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17-00-ի սահմաններում Արագածի փողոցում բախվել են Mercedes մակնիշի 26 ՍՍ 611 համարանշի և Mercedes G 500 մակնիշի 10 ՍT 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասնվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մենքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Օպերատիվորեն է գործել նաև 1-03 շտապօգնության ծառայությունը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: *** 21:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ճանապարհային ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են. Mercedes G500-ը վարել է Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Վարդանյանը, իսկ մյուս Mercedes-ը վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Երևան քաղաքի Չեխովի փողոցի բնակիչ, 28-ամյա Աշոտ Ղազարյանը: Հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Ա. Ղազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 28-ամյա Արամ Մելքոնյանը և Mercedes G 500-ի ուղևոր, Տիչինայի փողոցի բնակիչ, 47-ամյա Նունե Գյունաշյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս Ա. Վարդանյանի մայրն է: Քննիչի հանձնարարականով վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության և պարզվել է. Ա. Վարդանյանը եղել է սթափ, իսկ Ա. Ղազարյանը՝ ոչ սթափ (խմած): Ա. Ղազարյանը ՌԴ-ից Հայասատն էր ժամանել իր տատիկի հուղարկավորությանը մասնակցելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Նախնական տվյալներով Mercedes G 500 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 9.400.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 445.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր