211652_close_icon
views-count27293 դիտում article-date 15:40 29-03-2015

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մեքենաները հայտնվել են Դեբեդ գետում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երեւան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 35-ամյա Սաշա Հակոբյանը, Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Հաղպատ-Շնող ճանապարհին, իր վարած Hyundai Sonata մակնիշի 34 FV 142 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 24-ամյա Արշակ Զաքոյանին պատկանող, այդ պահին ճանապարհի հատվածում կայանված Kia ՏEDONA մակնիշի 34 FO 850 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել Դեբեդ գետում: Վթարի հետեւանքով Hyundai-ի վարորդ Ս. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2 ավտոմեքենաները գետից դուրս են բերել վերամբարձ կռունկի օգնությամբ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Նախնական տվյալներով HYUNDAI մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 2.580.000 ՀՀ դրամ, իսկ KIA մակնիշի մեքենայինը՝ 2.100.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, HYUNDAI մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 60.000 ՀՀ դրամ, իսկ KIA մակնիշի մեքենայինը՝ 47.000 ՀՀ դրամ: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր