211652_close_icon
views-count47550 դիտում article-date 14:34 28-03-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արգավանդի խաչմերուկում մարդատար ավտոբուսի և Opel-ի բախումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ այսօր՝ մարտի 28-ին, Արգավանդի խաչմերուկում տեղի ունեցած մարդատար ավտոբուսի և Opel-ի բախումից, ինչի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/28/47722/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել էին 28-ամյա Արամայիս Հովսեփյանի վարած Opel մակնիշի 34 FV 005 համարանիշի և 29-ամյա Արթուր Բալաբանյանի վարած Neoplan 116 մակնիշի 13 ԼՏ 303 համարանիշի մարդատար ավտոբուսը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/pages/Security-Dream-Co-LTD/260488774022240]Security-Dream-[/url]ի Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր