211652_close_icon
views-count6312 դիտում article-date 00:22 27-03-2015

Ավտովթար Երևանում. բախվել են Daewoo-ն և Lada-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում բախվել են Lada Priora մակնիշի 77 FF 071 համարանիշի և Daewoo մակնիշի 947 OT 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ Lada-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կրպակին: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր