28823 դիտում
10:49 08-08-2015
Խոշոր ավտովթար Ծիծեռնակաբերդի խճուղում. անչափահասը Daewoo-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել գանձապահի Toyota-ին. Daewoo-ն կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղու միջնամասում բախվել են Daewoo Nexia մակնիշի 853 ԼP 61 համարանիշի և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 27-ամյա Սուսաննա Փամբուխչյանի վարած Toyota մակնիշի 85 PՏ 800 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մեղավորը եղել է Daewoo-ի վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների` եղել է Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Աշոտ Սարգսյանը:
Վերջինս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Ս. Փամբուխչյանի Toyota-ին, ինչից հետո Daewoo-ն կողաշրջվել է:
Վթարի հետևանքով դեպքի վայրից Արամյանց բժշկական կենտրոն են տեղափոխվել Վ. Սահակյանն ու Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 19-ամյա Աշոտ Սարգսյանը:
Վ. Սահակյանը, ով սովորում է Երևանի Վ. Վաղարշյանի անվան հիմնական դպրոցի 7-րդ դասարանում, Արամյանց բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները` գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի և դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ:
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո դեպքի վայր ժամանած միջին տարիքի մի տղամարդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ա. Սայադյանին և ավագ քննիչ Ա. Գասոյանին փորձում էր համոզել ու մոլորեցնել, թե Daewoo-ն 15 րոպե առաջ իրենց տան բակից առևանգել են, սակայն երբ իմացավ, որ ոստիկաններն ու քննիչը տիրապետւմ են իրականությանը գլուխը կախել և անիծում էր իր բախտը, ասելով. «Էս ինչ ք….կերա, մեքենան տվի երեխուն»:
Ի դեպ, ականատեսները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարից հետո Toyota-ի վարորդը հենց ինքն է առաջինը սկսել օգնություն ցուցաբերել իր ավտոմեքենային հարվածած ավտոմեքենայի վարորդին:
Ա. Գասոյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+