211652_close_icon
views-count19296 դիտում article-date 19:48 26-03-2015

Կոտայքի ոստիկաններն ու քննիչները պարզել են աղմկահարույց հանցագործության 2-րդ մասնակցի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցերը Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություՆներ՝ պարզել են, որ մարտի 24-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած գողության փորձի ժամանակ փախուստի դիմած և կրակոցներ արձակած կասկածյալների մեջ եղել է նաև Էջմիածին քաղաքի Բաղրամյան թիվ 90 տան բնակիչ, 42-ամյա Վահագ Ժորայի Դավթյանը: Վերջինս, ինչպես նաև հրազենային վնասվածք ստացած Կարեն Առաքելյանն ու մեկ այլ անձ, կասկածվում են ՀՀ քր. օր.-ի 34-177 հոդվածի 3-րդ մասի, 235 հոդվածի և 137 հոդվածի 1-ին մասերով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ. Դավթյանին հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզելու երրորդ անձի ինքնությունը: Մարտի 24-ին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/24/47218/]տեղեկություն [/url]էր հրապարակել Կոտայքի մարզում հնչած կրակոցների մասին, ինչի հետևանքով 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/25/47337/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], պարզվել էր, որ հրազենային վնասվածք էր ստացել նաև Բյուրեղավան քաղաքի 7-րդ շենքի 21 բնակարանի բնակիչ, 29-ամյա Արտյոմ Ավետիսյանը, ով, ըստ մեր տեղեկությունների, մինչև հանցագործին հետապնդելն իրենց շենքի բակում քաշքշուկի մեջ էր մտել Կարեն Առաքելյանի հետ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ, ըստ տեղեկությունների, Կ. Առաքելյանն իր 2 ընկերների հետ Վազ 211200 մակնիշի 16 ՕՏ 720 համարանիշի ավտոմեքենայով եկել էր Բյուրեղավան և փորձել էին Ա. Ավետիսյանի տնից գողություն կատարել: Այդ պահին Արտյոմը տանը չէր եղել. մեկնելիս էր եղել աշխատանքի, ով Բյուրեղավանում խանութ ունի: Տանը եղել էր նրա կինը, ով մասնագիտությամբ ուսուցչուհի է: Նա դռան դիտանցքից նկատել էր տարօրինակ, անկոչ հյուրերին և այդ մասին հեռախոսով տեղեկացրել ամուսնուն: Ամուսինը շտապ եկել էր տուն և մուտքի մոտ տեսել էր նրանց և փորձել էր ճշտել, թե ինչ գործ ունեն իրենք այնտեղ: Նրանք հարձակվել էին տանտիրոջ վրա, ով կարողացել էր դիմադրել և այդ ժամանակ կրակոց էր հնչել, ինչի հետևանքով տանտերն աջ ոտքի մասում ստացել էր հրազենային վնասվածք, իսկ Կ. Առաքելյանն իր ընկերների հետ նշված ավտոմեքենայով դիմել էր փախուստի: Արտյոմն իր ընկերոջ Mercedes մակնիշի տաքսիով հետապնդել էր նրանց, ովքեր հասել էին մինչև Նոր Գեղի: Արդեն նշված հատվածում Կ. Առաքելյանը դուրս էր եկել ավտոմեքենայից, թմբուկավոր ատրճանակը պահել էր Արտյոմի վրա և սպառնացել, որ կխփի: Արտյոմը, սակայն, չէր վախեցել և կարողացել էր բաշիբոզուկի հետ մենամարտի դուրս գալ, որի ժամանակ 1 կրակոց էլ այդտեղ էր հնչել և Կ. Առաքելյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փախուստի դիմած ավտոմեքենան հաշվառված է Վանաձորում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր գործողություններ՝ փախուստի դիմած ավտոմեքենան և Կ. Առաքելյանի հանցակից ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր