211652_close_icon
views-count7996 դիտում article-date 12:55 25-03-2015

Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ՝ ուշացած. արդեն 8 տարի է՝ սիրված քաղաքական ու պետական գործիչը մեզ հետ չէ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել Ա. Մարգարյանի հարազատները, կուսակից ընկերներն ու համախոհները: Քաղաքական մեծ գործչի հիշատակը հարգելու էին եկել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և այլ պաշտոնատար անձինք։ Անդրանիկ Մարգարյանը hայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռևս 1965 թ-ից։ 1968 թվ-ից նա եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973 թ-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974-ին ձերբակալվել և դատապարտվել էր երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։ 1992թ. անկախ Հայաստանում նա դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն էր 1993 թվականից մինչև իր մահը։ 1993-1997 թվականներին և 1998-2005 թվականները՝ ՀՀԿ խորհրդի նախագահ,1997-98 թվականներին եղել է ՀՀԿ նախագահ, 2005 թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998 թ-ից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ։ ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսական զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով Ա. Մարգարյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Բացի այդ, պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով և Ֆ. Նանսեն հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+

Նմանատիպ նյութեր