211652_close_icon
views-count9899 դիտում article-date 20:10 19-03-2015

Սպանության մեջ մեղադրվող ազատամարտիկի դատաքննությունը ավարտվեց. հարազատները սպասում են արդարացման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 19-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ազատամարտիկ Պետրոս Գրիգորյանի դատական նիստը, նրան առաջադրված է մեղադրանքч ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Պաշտպանական ճառով հանդես եկավ Պ. Գրիգորյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը: Պ. Գրիգորյանը իր վերջին խոսքում ասաց, որ որևէ առնչություն չունի Սիմոն Բաբայանի սպանության հետ, իրեն առաջադրված մեղադրանքը ակնհայտ անհիմն է և հերքվում է քրեական գործի դատաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով և դատարանից խնդրեց կայացնել արդարացման դատավճիռ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Սիմոն Բաբայանի սպանությունը կատարվել է 2013 հուլիսի 9-ին ժամը 20:00-ի սահմաններում Մրգաշեն գյուղի գերեզմանատանը, իսկ քրեական գործի դատաքննությամբ հիմնավորվել է, որ հուլիսի 9-ին ժամը 19:00-ից մինչև 20:30-ի սահմաններում Պ. Գրիգորյանը գտնվել է համագյուղացի Իշխան Նիկողոսյանի տանը և մասնակցել է նրա հոգեհանգստի արարողությանը: Ըստ փաստաբան Աշոտ Ապրեսյանի՝ Պ. Գրիգորյանին մեղադրանքը առաջադրվել էր նույն գործով մեղադրյալ Ռաֆիկ Հակոբյանի հակասական ցուցմունքներով, վերջինս մեղադրվում էր հանցագործությունը պարտակելու համար, սակայն դատաքննության ժամանակ հրաժարվեց ցուցմունք տալ, իսկ 1-ին դատական նիստից հետո՝ մահացավ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը հրապարակվելու է մարտի 23-ին ժամը 13:00-ին: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր