1836 դիտում
14:45 30-08-2014
Աղջիկ փախցրած եղբայրների դատաքննությունը ավարտվեց ոչ թե ազատազրկմամբ, այլ՝ ամուսնությամբ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վյաչեսլավ Գաբրիելյանին և Արտյոմ Սերյոժայի Գաբրիելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Վյաչեսլավը, շուրջ 6 ամիս համակրելով համագյուղացի Սաթենիկ Մարտիրոսյանին, նրան առաջարկություն անելուց և մերժում ստանալուց հետո վերջինիս ամուսնության նպատակով առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել իր եղբոր` Արտյոմ Գաբրիելյանի հետ և հաջորդ օրը իրենց տան բակից հետևելով և տեսնելով, որ մայր և դուստր տնից դուրս են եկել և քայլելով գնում են գյուղամիջյան ճանապարհով, բռնի ուժով փախցրել են: Նախ, իրենց հանցավոր մտադրություն իրագործելու նպատակով Վ. Գաբրիելյանին պատկանող «Միցուբիշի պաջերո» մակնիշի 33 VS 365 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով շարժվել են նրանց ընթառաջ եւ հասնելով նրանց՝ արգելակել և իջնելով ավտոմեքենայից՝ վերջիններիս նկատմամբ բռնության գործադրմամբ, այն է՝ Վ. Գաբրելյանը բռնել է Ս. Մարտիրոսյանի ձեռքից և նրան իր կամքին հակառակ քաշելով տարել է դեպի ավտոմեքենան, իսկ Ա. Գաբրիելյանը իր հերթին մի կողմ է հրել Ս. Մարտիրոսյանի մորը: Այնուհետև Ա. Գաբրիելյանը, բռնելով Ս. Մարտիրոսյանի ոտքերից, Վ. Գաբրիելյանի հետ միասին նրան իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան և դաշտամիջյան ճանապարհներով տարել են Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ուղղությամբ: Արծվանիստ գյուղ հասնելով՝ նրանց ավտոմեքենային է մոտեցել Ս. Մարտիրոսյանին իր ավտոմեքենայով օգնության հասած հորեղբայր Արթուր Մարտիրոսյանը, որն էլ Ս. Մարտիրոսյանին վերադարձրել է Վարդենիս քաղաք և տարել ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին:
Մարտունու ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, Վյաչեսլավ Գաբրիելյանին և Արտյոմ Գաբրիելյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանել փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով: Դատարանը հաշվի է առել նաեւ այն հանգամանքը, որ ամբաստանյալն ու տուժողն ամուսնացել են: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
2673 դիտում
16:14 26-07-2014
Եղբոր հետ աղջիկ փախցրած երիտասարդին դատարանն ազատել է 4 տարվա ազատազրկումից, քանի որ նա ամուսնացել է տուժողի հետ
7611 դիտում
17:59 15-09-2014
Խոպանում գտնվող ընկերոջ համար աղջիկ փախցրած երիտասարդն ու նրա ընկերը պատիժ չեն կրի
15059 դիտում
15:07 14-06-2016
Ի՞նչ ընթացք ստացավ աղջիկ փախցրած եւ հյուրանոցում բռնաբարած Սեդրակի գործը
Այս բաժնից
667 դիտում
19:37 14-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ
457 դիտում
19:24 14-11-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը
706 դիտում
19:11 14-11-2024
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը