211652_close_icon
views-count32039 դիտում article-date 23:54 05-03-2015

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի «բանկի կռուգում». կան վիրավորներ. Opel-ի վարորդը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 22 հասցեի մոտ բախվել են Mercedes մակնիշի 34 PF 396 համարանիշի և Opel մակնիշի 34 MD295 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվելուց հետո, Opel-ն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 45 ԼT 555 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է Nissan Primera մակնիշի 772 OP 61 համարանիշի և Nissan Maxima մակնիշի 90 ԼՕ 555 համարանիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով Mercedes-ի և Opel-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր: Ֆոտոլրագրողը հայտնում է որ, վարորդներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, որից հետո, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել են տարածքը և կատարել ճանապարհահատվածի մաքրման և լվացման աշխատանքներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդների և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: 06/03/2015 13:00 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ մարտի 6-ին, հիվանդանոցում մահացել է Opel-ի վարորդը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր