22806 դիտում
19:40 06-03-2015
Երեկ Երևանի «բանկի կռուգում» տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով Opel-ի վարորդը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ երեկ՝ մարտի 5-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Պարզվել է նաև վարորդների և վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Շիրազի թիվ 48 շենքի բնակիչ, 26-ամյա Կարեն Պողոսյանը, Opel-ը վարել է Երևան քաղաքի Օտյան փողոցի բնակիչ, 61-ամյա Մելքոն Մանուկյանը: Mercedes մակնիշի ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, 48-ամյա Կարեն Գալստյանին, Nissan մակնիշի ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, 46-ամյա Արմեն Գալստյանին, մյուս Nissan մակնիշի ավտոմեքենան էլ պատկանում է Երևանի բնակիչ, 38-ամյա Հայկ Շահինյանին:
Վթարի հետևանքով վարորդներից Կ. Պողոսյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, իսկ Մ. Մանուկյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Վերջինը այսօր հիվանդանոցում մահացել է:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/05/45143/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 22 հասցեի մոտ բախվել էին Mercedes մակնիշի 34 PF 396 համարանիշի և Opel մակնիշի 34 MD295 համարանիշի ավտոմեքենաները:
Բախվելուց հետո, Opel-ն էլ իր հերթին բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 45 ԼT 555 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել էր Nissan Primera մակնիշի 772 OP 61 համարանիշի և Nissan Maxima մակնիշի 90 ԼՕ 555 համարանիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով Mercedes-ի և Opel-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել էին ծանր:
Ֆոտոլրագրողը հայտնել նաև որ, վարորդներին ավտոմեքենաներից դուրս էին բերել քաղաքացիներն ու թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, որից հետո, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, սահմանազատել էին տարածքը և կատարել ճանապարհահատվածի մաքրման և լվացման աշխատանքներ:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
88473 դիտում
15:33 08-12-2017
Երեկ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդը գիտակցության չգալով՝ մահացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
2242 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)