211652_close_icon
views-count59815 դիտում article-date 22:51 05-03-2015

Խոշոր ավտովթար՝ Երևանում. ոստիկանությունն ու քննչական բաժինը փնտրում են ավտոմեքենաների ջարդ կատարած «յաշիկավարին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Mercedes G 500 մակնիշի 33 ԼՍ 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Երևանյան խճուղու հատվածում՝ «Փարաքար Շաուրմա»-ի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 33 ՍD 894 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև Mercedes ML 320 մակնիշի 90 MM 066 համարանիշի և Range Rover մակնիշի 20 ՏՍ 977 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաներին հարվածելուց հետո, «յաշիկի» վարորդը մոտ 600 մ առաջ է ընթացել, ավտոմեքենան թողել և, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ դիմել է փախուստի: Վթարի հետևանքով Opel-ի միջի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանելու քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են խորհրդավոր յաշիկի «անգլուխ» վարորդի, կայանված մեքենաների սեփականատերերի և վիրավոր ուղևորի ինքնությունը: Ժամանել էին նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ- փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Նախնական տվյալներով Mercedes G500 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 4.700.000 ՀՀ դրամ, իսկ Mercedes-Benz ML մակնիշի մեքենայինը՝ 500.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, Mercedes G500 մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 350.000 ՀՀ դրամ, իսկ Mercedes-Benz ML մակնիշի մեքենայինը՝ 64.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր