211652_close_icon
views-count21801 դիտում article-date 18:38 11-03-2015

Երևան-էջմիածին ճանապարհին «յաշիկով» ավտոմեքենաների ջարդ կատարած 25-ամյա վարորդը մեղայականով ներկայացավ քննչական բաժին. նա վախեցել էր հաշվեհարդարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանին է մեղայականով ներկայացել Էջմիածին քաղաքի, Մաշտոցի թիվ 12 տան բնակիչ, 25-ամյա Գրիգոր Կարապետյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս խոստովանել է, որ մարտի 5-ին իր կողմից վարած Mercedes G 500 մակնիշի 33 ԼՍ 800 համարանիշի ավտոմեքենայով դեպի Էջմիածին ընթանալիս՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել է կայանված վիճակում մի քանի ավտոմեքենաների, այնուհետև վախենալով հաշվեհարդարից՝ ավտոմեքենան թողել և հեռացել է դեպքի վայրից: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/05/45141/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Mercedes G 500 մակնիշի 33 ԼՍ 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Երևանյան խճուղու հատվածում՝ «Փարաքար Շաուրմա»-ի դիմաց, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 33 ՍD 894 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև Mercedes ML 320 մակնիշի 90 MM 066 համարանիշի և Range Rover մակնիշի 20 ՏՍ 977 համարանիշի ավտոմեքենաներին: Նշված ավտոմեքենաներին հարվածելուց հետո, «յաշիկի» վարորդը մոտ 600 մ առաջ էր ընթացել, ավտոմեքենան թողել և, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ դիմել էր փախուստի: Վթարի հետևանքով Opel-ի միջի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Վաղարշապատի հիվանդանոց: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր