Լավագույն տղեքը ԲՀԿ-ից հեռանում են. Ռուստամ Գասպարյանը ևս կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրեց ու պատճառաբանում է, թե ինչու
Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Գասպարյանը քիչ առաջ ԲՀԿ-ից դուրս գալու դիպում է ներկայացրել:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուստամ Գասպարյանը: Նա նշեց, որ կուսակցության անդամների հետ անձնական ոչինչ չունի, ավելին՝ ճանապարհ է անցել նրանց հետ և շարունակում է մնալ նրանց ընկերը:
«Սակայն, կան քաղաքական գործընթացներ, որի ընթացքում հասկանում ես, որ անկախ գործունեություն ծավալելն ավելի ճիշտ է: Հիմա ես անկախ պատգամավոր եմ դառնալու»,- ավելացրեց Ռուստամ Գասպարյանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը , Հարություն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը: