ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Կոտայքի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին «Mercedes S 500» մակնիշի ավտոմեքենայով Աբովյանում երթևեկությունը «աջաբսանդալի» վերածած օրինախախտ վարորդին, ով ավտոմեքենայով տեղափոխվեց «պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում այսօր՝ հունիսի 24-ին, հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբովյան քաղաքում «Mercedes S500» մակնիշի «21 DC 221» համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է խախտումներ կատարելով։
Տեղում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի կարգադրությամբ՝ պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ, ճշտում են, թե որտեղ է գտնվում օրինախախտը, ու Աբովյան քաղաքում հայտնաբերվում է նա, ինչի համար էլ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 31-ամյա Կարեն Մ.-ն է, ով Աբովյան քաղաքում՝ Ռուսաստանի փողոցում, չի ենթարկվել լուսացույցի արգելող կարմիր ազդանշանին, ինչպես նաև նույն փողոցում հատել է հանդիպակաց (հակադիր) հոսքերն իրարից բաժանող գծանշումը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկները նաև ձեռք են բերել վարորդի կողմից նշված ավտոմեքենայով կատարված խախտումներն արձանագրող տեսանյութերը։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է նշված «Mercedes»-ի կողմից կատարված խախտման տեսանյութից մի հատված։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։