211652_close_icon
views-count1441 դիտում article-date 21:45 24-06-2026

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Ակնալիճում բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և ․«Kia Sorento»-ն․ վեջինը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ հատվածում, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 35-ամյա Արամ Լ․-ի վարած «Mitsubishi Pickup» մակնիշի, մակնիշի, 24-ամյա Աղասի Ա․-ի վարած «Opel» մակնիշի և 38-ամյա Վարդան Հ․-ի վարած «Kia Sorento» ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mitsubishi Pickup»-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում, իսկ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Եսայի Մալխասյանը և Անդրանիկ Դանիելյանը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր