211652_close_icon
views-count18992 դիտում article-date 09:22 28-02-2015

Երևանում կին վարորդը ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ BMW X5-ով հայտնվել է բաժանարար բետոնի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Իզաբելլա Մազմանյանը իր վարած MBW X5 մակնիշի 01 DR 909 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, դեպի թունել մտնող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ովքեր անվարույթ նյութեր կազմելուց հետո թույլատրել են, որպեսզի վարորդը ավտոմեքենան տեղափոխի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր