211652_close_icon
views-count32173 դիտում article-date 16:36 17-02-2016

Երևանում՝ Պրոսպեկտի թունելի մեջ, Газель-ը հայտնվել է բաժանարար գոտու բետոնի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեստան 12 փողոցի բնակիչ Գևորգ Սարգսյանը իր վարած Газель մակնիշի 3619 Տ համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ թունելի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու բետոնե հատվածի վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան նշված հատվածից դուրս է բերվել հատուկ քարշակ-վերաբարձ կռունկի միջոցով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր