17817 դիտում
22:29 14-07-2015
Կասկադյորական ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել են Nissan-ը և Mercedes-ը. վերջինը հայտնվել է բաժանարար բետոնի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում թիվ 167 էլեկտրասյան դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 20-ամյա Վերոնիկա Աբովյանի վարած Mercedes ML մակնիշի 34 CQ 869 համարանիշի և 19-ամյա Գարիկ Սարգսյանի վարած Nissan մակնիշի 34 CQ 399 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և բարձրացել բաժանարար բետոնի վրա:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Արամ Կարապետյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվել, սակայն 2 վարորդներն էլ հրաժարվել են ճանապարհային ոստիկանության և ԱՊՊԱ ծառայություններից:
Mercedes-ը դժվարությամբ դուրս բերվեց բաժանարար բետոնի վրայից վերամբարձ կռունկի օգնությամբ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
32317 դիտում
16:36 17-02-2016
Երևանում՝ Պրոսպեկտի թունելի մեջ, Газель-ը հայտնվել է բաժանարար գոտու բետոնի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2260 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)