10247 դիտում
20:08 26-02-2015
20-ամյա երիտասարդի ինքնասպանության դեպքին արձագանքում է Կինոյի և թատրոնի ինստիտուտը
Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորատը նամակ է ուղղել [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին, որը ներկայացնում ենք ստորև.
Հարգելի SHAMSHYAN.com,
Ձեր կայքում 25.02.2015 թվականին հրապարակված [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/25/44288/]«Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած ուսանողի հարազատները ներկայացնում են կատարվածի վերաբերյալ իրենց վարկածը»[/url] նյութի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ամբողջ անձնակազմը և ուսանողությունը վշտի խորը զգացումով են ընդունել Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի ուսանող Վ.Հ.-ի ինքնասպանության անսպասելի և ողբերգական լուրը: Ինստիտուտի ներկայացուցիչները մասնակցել են երիտասարդի հուղարկավորությանը և ցավակցություն են հայտնել նրա հարազատներին:
Ինչ վերաբերում է հոդվածում արծարծված այն վարկածին, թե՝ ուսանողն այդ քայլին դիմել է քննական շրջանում խնդիրներ ունենալու պատճառով, ապա հարկ ենք համարում տեղեկացնել, որ տվյալ ուսանողն ունեցել է ակադեմիական պարտքեր երեք առարկաներից, որոնց լուծարքային շրջանը ավարտվում էր ս.թ. փետրվարի 20-ին: Սակայն նա որևէ դիմում չի ներկայացրել անկախ հանձնաժողով ստեղծելու և քննությունները վերահանձնելու կապակցությամբ:
Ավելին՝ այդ ընթացքում ԲՈՒՀ-ի ղեկավարությունը որոշում չի կայացրել ուսանողին ակադեմիական պարտքերի պատճառով ինստիտուտից հեռացնելու վերաբերյալ:
Վստահ ենք, որ պատկան մարմինները համապատասխան հետաքննություն իրականացնելուց հետո կբացահայտեն այս ողբերգական դեպքի իրական պատճառները:
ԵԹԿՊԻ Ռեկտորատ
Նմանատիպ նյութեր
1930 դիտում
09:23 08-02-2014
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մոտ 70 միլիոն դրամ պարտք ունի. ՀԺ
1709 դիտում
09:06 12-03-2014
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը դեռ կմնա առանց ռեկտոր. ՀԺ
2842 դիտում
10:49 17-04-2014
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար
Այս բաժնից
9495 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին