211652_close_icon
views-count47378 դիտում article-date 23:26 23-02-2015

Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տարածքային կառավարման և ԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 17-րդ փրկարարական ջոկատի փրկարարները՝ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, գետից ճոպանի միջոցով դուրս բերեցին 20-25 տարեկան երիտասարդ տղայի դին: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են երիտասարդի ինքնությունը: Մանրամասները՝ քիչ ուշ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր