Միստր Բինը 15 մլն դոլարով վաճառում է սեփական ավտոմեքենան
Հայտի բրիտանացի դերասան Ռոուեն Աթկինսոնը որոշել է վաճառել սեփական ավտոմեքենան, որը վթարի էր ենթարկել 2011 թ-ին՝ բախվելով ծառին, այնուհետև՝ էլեկտրասյանը:
Ապահովագրական ընկերությունն այդ ժամանակ վերանորոգել էր լրջորեն վնասված մեքենան, իսկ ընկերության ծախսած գումարն այդ ժամանակ ռեկորդային էր ճանաչվել երկրի պատմության մեջ՝ մոտ 2 մլն դոլար:
Ըստ լրատվամիջոցների, դերասանն ակնկալում է ստանալ շքեղ McLaren F1 GTR -ի վաճառքի դիմաց 15 մլդ դոլար:
Նշենք, որ Ռոուեն Աթկինսոնը՝ կատակերգու կերպար միստր Բինը, այս գարնանը կվերադառնա հեռուստաէկրաններ: Խոսքը բարեգործական հեռուստամարաթոնում մի փոքրիկ դրվագի մասին է, որը կցուցադրվի BBC հեռարձակող ընկերության կողմից՝ մարտի 13-ին: