211652_close_icon
views-count2348 դիտում article-date 22:02 25-01-2015

Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում

Հունվարի 25-ին, ժամը 17.41-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Սայադյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 18 US 894 պ/հ (վարորդ Կ. Խ.) ավտոմեքենան (4 ուղևոր): *** Հունվարի 25-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտակայքում Լեքսուս մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 50 ZL 050 պ/հ (վարորդ Ի. Հ.) ավտոմեքենան: *** Հունվարի 25-ին, ժամը 13.39-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ տառերի պուրակի մոտակայքում, Լեքսուս մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տառերի պուրակից Բյուրական գյուղ տանող ճանապարհի 10-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել Լեքսուս մակնիշի 31 QL 111 պ/հ ավտոմեքենան (վարորդ Լ. Ք.):

Նմանատիպ նյութեր