18196 դիտում
12:14 18-01-2015
«Շումախերական» վթար՝ Երեւանում. 27-ամյա վարորդը «Շկոդա»-ով կամրջից 7 մետր ընկել է ցած. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 03:20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհահատվածով ընթանալիս Երեւանի քաղաքացի, Մոլդովական 4/2 շենքի բնակիչ, 27-ամյա Վարդան Բալյանը իր վարած «Շկոդա» մակնիշի 29 ՍՍ 165 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթբետոնե պատնեշներին, կոտրել դրանք եւ մոտ 7 մետր բարձրությունից ընկել եւ հայտնվել Սարալանջի նորակառույց ճանապարհահատվածում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Վ. Բալյանը եւ նրա ուղեւորներ՝ Երեւան քաղաքի Նորք Մարաշ 17 փողոցի բնակիչ, 39-ամյա Սամվել Ավագյանը, Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Արման Իսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Իսկ մյուս ուղեւորուհի՝ Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակչուհի, 22-ամյա Աննա Պետրոսյանը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ փրկարարները, իսկ մյուսներին՝ քաղաքացիները:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9627 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին