16846 դիտում
14:40 13-01-2015
Շիրակի մարզպետը՝ ոճրագործությունից հետո Գյումրիում տիրող մթնոլորտի և սպանված ընտանիքի հուղարկավորության մասին
Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ Ավետիսյանների ընտանիքի 6 սպանված անդամների հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` հունվարի 14-ին, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 15-ին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Նա նշեց, որ բոլոր կազմակերպչական հարցերով զբաղվելու է Շիրակի մարզպետարանը՝ Գյումրիի քաղաքապետարանի հետ համատեղ, ինչպես նաեւ ֆինանսական ծախսերն են հոգալու:
Հարցին, թե Գյումրիում մարդիկ հետաձգե՞լ են հարսանիքները, կնունքներն ու այլ ուրախ արարողությունները, արդյո՞ք սգո օր հայտարարվելու է, թե ոչ, արձագանքեց. «Չէ, նման բան չկա, բայց ամբողջ Գյումրին է սգում կատարվածը»:
Մեկ այլ հարցին, թե պահանջելո՞ւ են, որպեսզի ոճրագործին հանձնեն հայ իրավապահներին, պատասխանեց, որ դա իրենց իրավասություններից դուրս է:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:
Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ է մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, որումին տեղափոխել են հիվանդանոց: Նրան վիրահատել էին:
Գյումրիից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր նաեւ, որ ռուս սահմանապահներին հաջողվել է հայ-թուրքական սահմանը հատելիս Բայանդուր գյուղի վարչական տարածքում հայտնաբերել հիմնական կասկածյալին՝ զինծառայող, ՌԴ զինված ուժերի ծառայող Վալերի Պերմյակովին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ մարդասպանին հայտնաբերելու գործողությունները ՌԴ-ի կողմից անձամբ ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ բանակի գեներալ Արկադի Վիկտորովիչ Բախինը:
Իսկ Այսօր ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղարդագրություն է տարածել, որում ասվում է, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց տեղափոխված մինչև 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկին միացված է արհեստական շնչառության ապարատ: Երեխան հետվիրահատական, շոկային վիճակում է: Երեկ Գյումրիում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագիտական խումբը: Այժմ քննարկվում է երեխային Երևան տեղափոխելու հարցը: Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված մի քանի ամսական երեխան կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:
Նմանատիպ նյութեր
6538 դիտում
11:36 20-01-2015
Շիրակի մարզպետը՝ փոքրիկի Սերյոժայի հուղարկավորության և Գյումրիում տիրող իրավիճակի մասին
14895 դիտում
12:02 13-01-2015
Նոր մանրամասներ՝ Գյումրիում դաժան ոճրագործությունից հետո ողջ մնացած 6 ամսական տղայի առողջական վիճակի մասին
Այս բաժնից
445 դիտում
18:13 21-11-2024
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը
718 դիտում
18:01 21-11-2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
874 դիտում
17:36 21-11-2024
Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-8,000 դրամ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան