14898 դիտում
12:02 13-01-2015
Նոր մանրամասներ՝ Գյումրիում դաժան ոճրագործությունից հետո ողջ մնացած 6 ամսական տղայի առողջական վիճակի մասին
Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188 տանը տեղի ունեցած դաժան դեպքից հետո ողջ մնացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց կան դրական միտումներ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի մանկական Ավստրիական հիվանդանոցի բժիշկ Արտաշես Սանոսյանը: Միաժամանակ ավելացրեց, որ փոքրիկին տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց:
Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:
Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ է մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, որումին տեղափոխել են հիվանդանոց: Նրան վիրահատել էին:
Գյումրիից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր նաեւ, որ ռուս սահմանապահներին հաջողվել է հայ-թուրքական սահմանը հատելիս Բայանդուր գյուղի վարչական տարածքում հայտնաբերել հիմնական կասկածյալին՝ զինծառայող, ՌԴ զինված ուժերի ծառայող Վալերի Պերմյակովին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ մարդասպանին հայտնաբերելու գործողությունները ՌԴ-ի կողմից անձամբ ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ բանակի գեներալ Արկադի Վիկտորովիչ Բախինը:
Իսկ Այսօր ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղարդագրություն է տարածել, որում ասվում է, որ Գյումրիում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]միջադեպի [/url]հետևանքով Ավստրիական հիվանդանոց տեղափոխված մինչև 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Փոքրիկին միացված է արհեստական շնչառության ապարատ: Երեխան հետվիրահատական, շոկային վիճակում է: Երեկ Գյումրիում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագիտական խումբը:
Այժմ քննարկվում է երեխային Երևան տեղափոխելու հարցը: Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված մի քանի ամսական երեխան կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:
Նմանատիպ նյութեր
5162 դիտում
15:53 13-01-2015
Գյումրիում դաժան ոճրագործությունից ողջ մնացած 6 ամսական Սերյոժան վերակենդանացման բաժանմունքում է
16846 դիտում
14:40 13-01-2015
Շիրակի մարզպետը՝ ոճրագործությունից հետո Գյումրիում տիրող մթնոլորտի և սպանված ընտանիքի հուղարկավորության մասին
Այս բաժնից
769 դիտում
22:34 21-11-2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին
838 դիտում
21:43 21-11-2024
Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին
826 դիտում
21:08 21-11-2024
Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել