211652_close_icon
views-count16673 դիտում article-date 22:46 20-12-2014

Պոլիտեխնիկի 18-ամյա ուսանողը Երևանում Lexus-ով բախվել է առևտրի կրպակին, իսկ հետո՝ ծառերին. նա հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի 13 շենքի բնակիչ՝ 18-ամյա Տիգրան Մուրադյանը, Նելսոն Ստեփանյան – Մոլդովական փողոցների խաչմերուկում իր վարած Lexsus մակնիշի 35 OP 931 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին գտնվող Արամ Մելքումով-ի առևտրի կրպակին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրպակին բախվելուց հետո, Տ. Մուրադյանը մեքենայով առաջ է ընթացել և նորից դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ծառերին: Վթարի հետևանքով Տ.Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի՝ 5-րդ դասակի աշխատակիցները, ավագ տեսուչ՝ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ վթարի մասին հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պաշտպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Տ.Մուրադյանը սովորում է Երևանի Պետական ճարտարագիտական համալսարանի 1-ին կուրսում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր