1714 դիտում
11:14 28-04-2024
Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ ժամը 17:27-ին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ:
Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության անձնակազմերը օպերատիվորեն հասել էին դեպքի վայր ու տեղափոխում էին վիրավորներին։
Վթարի վայրում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։
Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, վիրավորների տեղափոխումից հետո հյուպատոսն այցելել է Կապանի ԲԿ ու մարզպետի հետ շրջել վիրավորների հիվանդասենյակներում․ պաշտոնյաները հետաքրքրվել են նրանցից յուրաքանչյուրի վիճակով, առողջության ու այլ հարցերի հետ կապված առաջնային կարիքներով։
Ըստ ականատեսների՝ ավտոբուսում 25-26 ուղևոր էր եղել։ Նրանց մի մասն առանց վնասվածքների էր ու հրաժարվել է հետագա բժշկական օգնությունից։
Կապանի ԲԿ էր տեղափոխվել 11 վիրավոր (որոնցից 3-ի վիճակն է գնահատվում ծանր) և մեկ զոհի աճյուն։
Մորթեզա Աբեդինը շնորհակալություն է հայտնել՝ իրենց քաղաքացիներին օպերատիվորեն ու կազմակերպված օգնություն ցույց տալու համար։
Ըստ Փրկարար ծառայության վերջին տվյալների՝ վթարի հետևանքով կա 5 զոհ և 9 տուժած:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 27-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Վերին Խոտանան գյուղի վարչական տարածքում իրանական համարանիշներով ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել էր ձորում։
Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, իսկ, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 20-ից ավելի վիրավորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերր նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի և Աղվանի հենակետի փրկարարնները՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց էին տեղափոխել փրկարարները, պարեկները ու քաղաքացիները։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկ Արտակ Ամիրաղյանն ու կրտսեր պարեկ Ռոման Վարդանյանը։Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը և ոստիկանությաւն Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։
Վթարի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Ժամանել էր նաև Սյունիքի մարզի դատախազը։
Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էինվարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի մասին տեղեկացել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը,ում հանձնարարականով դեպքի վայր էր ժամանել փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, իսկ մարզպետը մեկնել էր «Կապան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էր ժամանել նաև Կապանում Իրանի հյուպատոսը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
13:35 11-02-2023
Հալեպում ՀՀ հյուպատոսն այցելել է հայկական համայնքային կենտրոններում ապաստանած տուժածներին
1480 դիտում
16:54 28-04-2024
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
1520 դիտում
15:40 25-10-2018
ՀՀ-ում Իրանի դեսպանն ու հյուպատոսն այցելելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Այս բաժնից
1468 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)