211652_close_icon
views-count10721 դիտում article-date 16:00 10-12-2014

Ավտովթար ՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Москвич-ը և Վազ 2107-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզում՝ ժամը 02:00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում բախվել են Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արման Կարապետյանի վարած Վազ 2107 մակնիշի 23 SU 133 համարանիշի և Վաղարշյան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Москвич մակնիշի 34 PC 397 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորներ՝ Աստղաձոր գյուղի բնակիչներ՝ 33-ամյա Պապին Ներսիսյանը, 37-ամյա Կարեն Կարապետյանը և Москвич-ի ուղևորներ՝ Վաղարշյան գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Աննա Բաղդասարյանը, 10-ամյա Գարիկ Բաղդասարյանը և 8-ամյա Գոռ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար ՝ Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Աշխատանքները տեղում ղեկավարել է քննիչ Քոչարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր