Արտակարգ իրավիճակ՝ Զովունի-Եղվարդ ճանապարհի ՀՀ ՊՆ N զորամասին հարակից տարածքում. կեղտաջրերը լցվում են ավտոկայանատեղի ու 10 օր է՝ պատասխանատուները ջայլամի կեցվածք են ընդունել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի դրսի ավտոկայանատեղիում և հարակից մոտ 1.5 կիլոմետրանոց դաշտամիջյան հատվածում տիրում է գարշահոտ և հակասանիտարական վիճակ։
Հավանաբար կոյուղատարերի վնասման պատճառով կեղտաջրերը մոտ 2 կմ հոսում են, իսկ հոտն էլ անգամ ձմռան այս ցրտին զգացվում է մի քանի հարյուր մետրից։
Զորամասի կայանատեղին զինվորների և սպաների համար դարձել է ոչ ապահով, որովհետև մեքենաները նախ չեն կարողանում կայանել, իսկ կայանված մի քանի ավտոմեքենաներ էլ չեն կարողանում դուրս բերել, քանի որ վարորդները պետք է այդ կեղտաջրերի միջով նախ կարողանան անցնել ու հասնել մեքենաներին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս հակասանիտարական վիճակը տիրում է հունվարի 1-ից ու շատ ահազանգեր են փոխանցվել «Վեոլիա ջուր», սակայն այնտեղից պատասխանել են, որ դա իրենց խնդիրը չէ։
Իսկ թե ով պետք է շատ հրատապ վթարը վերացնի, մնացել է օդում կախված, բայց որ ժամ առաջ պատկան մարմինները պետք է զորամասը փրկեն այս գարշահոտ ու հակասանիտարական վիճակից, պարտադիր է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։