Կոտայքի մարզում պարեկներն ապահովում են ճանշինականների անվտանգությունը. վերջիններն էլ ճանապարհներից հեռացնում են ձյունը ու մերկասառույցն էլ մշակում են աղ ու ավազով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 11-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապահային դեպարտամենտ» հիմնադրամն ու նրա ենթակայության տակ գտնվող ճանշինները շարունակում են մարզերում ճանապարհները մերկասառույցից մաքրելու աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններից դեպի Հրազդան տանող ճանապարհը Կոտայքի ճանշինի կողմից մաքրվում է։ Ճանապարհն ամբողջությամբ անցանելի է, այս պահին էլ հատուկ տեխնիկաներով ճանապարհի եզրերից հեռացնում են օրերով կուտակված ձյունը, որն ավելի շատ արդեն սառույց է դարձել։
Մոտ 10 կմ արդեն աշխատանքները կատարել են ու այս պահին էլ շարունակում են։
Ճանշինականների անվտանգությունը տեղում ապահովում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը, ավագ պարեկ Վարդան Կիրակոսյանը և պարեկ Արաբո Խաչատրյանը, ինչի շնորհիվ հետաքրքրասեր վարորդները մեքենաները չեն կայանում և խցանում չի առաջանում։
Այս պահին Երևան-Սևան-Իջևան ճանապարհն ամբողջությամբ անցանելի է, բայց պարեկներն ու ճանշինները շարունակում են հերթապահություն իրականացնել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի