Գողության դեպք՝ Կոտայքի մարզում․ բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր․ պատճառվել է մոտ 3 մլն դրամի վնաս
Հունվարի 1-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչություն է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Ռուստամ Շ․-ն և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Կոտայքի քրեական վարչության օպերատիվ խումբը՝ քրեական ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում Ռուստամ Շ․-ն ոստիկաններին հայտնել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի ժամը 22։30-ից մինչև 2026թ.-ի հունվարի 1-ը ժամը 01։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի իր տան առաջին հարկի եվրոպական արտադրության պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել ներս, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել 2-րդ հարկի ննջասենյակում գտնվող մետաղյա պատուհանի դուռը և այնտեղից հափշտակել 1 մլն 700 հազար դրամ գումար, 200 եվրո, 5000 ռուբլի գումար, պլաստմասե տարայի մեջ առկա մոտ 400 հազար դրամի մետաղադրամ, 2 հատ կանացի թևնոց, 2 հատ կանացի մատանի, 1 զույգ ականջօղ, 1 հատ վզնոց, պատճառելով ընդհանուր մոտ 3 մլն դրամի գույքային վնաս։
Կոտայքի քրեական ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցանք կատարած անհայտ անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։