211652_close_icon

«Թու-թու-թու Լավա» - «Լևոն արքա» գզվռտոցը նոր զարգացումներ է ստացել. քննիչի որոշմամբ «արքան» ձերբակալվել ու տեղափոխվել է «կապեզե»

views-count22540 դիտում article-date 14:01 11-01-2026
Երեկ՝ հունվարի 10-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է իրեն իբրև «Լևոն արքա» համարվող Երևանի բնակիչ Լևոն Մինասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «հոգեկան ներգործություն» հատկանիշներով, և նրան տեղափոխել են ձերբակալվաժների պահման վայր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «հոգեկան ներգործություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել։ Նշված փաստաթղթերը կազմվել են երեկ՝ հունվարի 10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ իբրև բլոգեր հանդես եկող «Լևոն արքա»-ն յութուբյան իր ալիքով սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել մեկ այլ բլոգեր «Թու-թու-թու Լավա»-ի և նրա ընտանիքի անդամների հասցեին։

Համայնքային ոստիկանները պարզել են, որ «Լևոն արքա»-ն Երևան քաղաքի բնակիչ Լևոն Մինասյանն է, իսկ «Թու-թու-թու Լավա»-ն հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել էին իրեն իբրև «Լևոն արքա» հռչակած Լ. Մինասյանին և հոգեկան ներգործություն կատարելու կասկածանքով տեղափոխել էին ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան և կազմված փաստաթղթերը ոստիկանները ներկայացրել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ. Շամշյանը հայտնել էր, որ Նոր Նորքի ոստիկանները «Լևոն արքային» հայտնաբերելու նպատակով իրականացրել էին հատուկ օպերացիա, որը կրել էր «Քեզնից ինչ արքա, դու նույնիսկ նազիր-վեզիր չարժես» անունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր