Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը կայանել է իր վարած բեռնատար «Գազել»-ը, իջել ավտոմեքենայից, ապա այն ինքնաբերաբար հետ է շարժվել և վրաերթի ենթարկել վարորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Գանձակ բնակավայրի Հենրիկ Աբրահամյան փողոցի 31 հասցեի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գևորգ Մ․-ն կայանել է իր վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան, իջել ավտոմեքենայից, որպեսզի ավտոտնակի դռները բացի, ինչից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է շարժվել և վրաերթի ենթարկել Գևորգ Մ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Առաքելյանը և Վիգեն Հակոբյանը:
Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։