211652_close_icon
views-count14837 դիտում article-date 18:33 30-11-2014

18-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել մոտ 80-ամյա կնոջը, ով հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում Նոր Արեշ 44 փողոցի բնակիչ, 18-ամյա Արսեն Գաբրիելյանը Դավիթ Բեկ փողոցի թիվ 84 տան դիմաց իր վարած Lexus GX 470 մակնիշի 60 RR 800 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել՝ անձը չպարզված մոտ 80 տարեկան կնոջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտեմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ա. Գաբրիելյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Ոստիկանությունն ու Երևանի քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացած կնոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր