211652_close_icon
views-count3757 դիտում article-date 15:37 28-11-2014

Խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդը չի դադարեցնում կրակոցները

Խոցված հայկական ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդը չի դադարեցնում կրակոցները: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ կրակոցները շարունակվում են թե՛ ԼՂՀ սահմանների ուղղությամբ, թե՛ Տավուշի մարզի: Հակառակորդին հաջողվում է որոշ ժամանակով լռեցնել միայն պատասխան կրակոցներից հետո: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ավելի վաղ հայտնել էինք, որ ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդն ակտիվացրել է կրակոցները եւ ոչ միայն խոցված ուղղաթիռի ընկած տարածքում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Արծրուն Հովհաննիսյանը: Մինչեւ այդ ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնել էին, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը՝ ԼՂՀ Զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: «Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»,- ասված էր հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ հայկական մարտական ՄԻ-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Զոհվել էին մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանը, ով Երևանի Նորք Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչ է, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, ով նույնպես Նոր-Նորքից է եւ Չարենցավանի բնակիչ, 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը, իսկ նրանց հարազատներից եւ ծանոթներից տեղեկացել էինք, որ Սարգիսը եւ Ազատն ամուսնացած չեն: Սարգիսի ընտանիքում կա 5 երեխա, իսկ Ազատի ընտանիքում՝ 2: Ազատն ընտանիքի միակ տղան էր:

Նմանատիպ նյութեր