27496 դիտում
12:01 27-11-2014
Արտակարգ և ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. 15-ամյա երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում ծայրահեղ ծանր վիճակում Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 15-ամյա Առնակ Հարությունյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո Մեծամորի բժշկական կենտրոնից շտապ օգնության մեքենան նրան տեղափոխում է Երևան, սակայն ճանապարհին երեխան մահանում է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան օրեր առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան: Մարմնի տարբեր հատվածներում քոր ունենալով՝ տղայի մայրը՝ որպես բուժում, նրա մարմնին ծծմբաթթու և կարագ է քսում, սակայն որոշ ժամանակ անց երեխայի ինքնազգացողությունը վատանում է և նրան տեղափոխում են հիվանդանոց:
Փաատի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1984 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)