211652_close_icon
views-count13471 դիտում article-date 13:44 23-11-2014

Երեւանում բախվել են Volkswagen-նն ու Toyota-ն. Ոստիկանության օպերլիազորը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 13:00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոց 1 շենքի դիմաց բախվել են «Volkswagen Պասադ» մակնիշի 89 PO 800 համարանիշի եւ Toyota մակնիշի 34 AՏ 789 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով Toyota-ն դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել մայթին գտնվող ծառին: Վթարի հետեւանքով Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Առաջին համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հատուկ քննչական կոմիտե, քանի որ Toyota-ի վարորդը աշխատում է Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես օպերլիազոր: Դեպքի վայրում մարզական համազգեստով, «կաբաչկայի» կազմվածքով մեկը փորձում էր իր կարճ ուղեղով հումոր անել, սակայն տեսնելով, որ իր տափակությունը նկարահանվում է, դարձի եկած խոնարհ հարսի նման հայտնի Սասնա էպոսի «ինչպես մի բոզ նապաստակ», ճողոպրեց դեպքի վայրից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր