16079 դիտում
18:17 16-11-2014
Շղթայական ավտովթար՝ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին. բախվել են մի քանի տրանսպորտային միջոց. Ford-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ խոշոր ու շղթակայան ավտովթար է տեղի ունեցել Երեւան- Աշտարակ ավտոճանապարհի «Կարիտաս» ընկերության դիմաց:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել են Ford Transit եւ «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Ford-ը կողաշրջվել է:
Եւ մինչ վթարի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, նշված վայրում մի քանի վթար էլ տեղի ունեցավ, քանի որ հետաքրքրասեր վարորդները «հայավարի» նայում էին վթարին ու մեքենաներով բախվում իրար:
Բախված մեքենաների մեջ են Opel-ներ, КамАЗ, մարդատար «Գազել», մեկ այլ «06»:
3-րդ վաշտի աշխատակիցները պարզում են վարրոդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, կողաշրջված Ford-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Նախնական տվյալներով OPEL մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 350.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 42.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11616 դիտում
22:57 13-12-2014
Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել է 5 տրանսպորտային միջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ