11619 դիտում
22:57 13-12-2014
Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել է 5 տրանսպորտային միջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում Երևանյան լճի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Արթուր Մարտիրոսյանի վարած Lexus մակնիշի 33 PL 914 համարանիշի, 33-ամյա Կարեն Բաբալյանի վարած Nissan մակնիշի 35 OP 724 համարանիշի, 28-ամյա Յանա Ալեքսանյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 31 SO 776 համարանիշի, 29-ամյա Արշակ Արշակյանի վարած Gaz 2757 մակնիշի 34 DM 269 համարանիշի և 25-ամյա Գևորգ Նազարեթյանի վարած Opel մակնիշի 34 AS 023 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նախնական տվյալներով NISSAN մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.700.000 ՀՀ դրամ, LEXUS մակնիշի մեքենայինը՝ 2.300.000 ՀՀ դրամ, իսկ MITSUBISHI մակնիշի մեքենայինը՝ 800.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, NISSAN մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 90.000 ՀՀ դրամ, LEXUS մակնիշի մեքենայինը՝ 98.000 ՀՀ դրամ, իսկ MITSUBISHI մակնիշի մեքենայինը՝ 40.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
69930 դիտում
23:50 12-11-2017
Շղթայական ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են 5 տրանսպորտային միջոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
150350 դիտում
19:54 12-10-2017
Խոշոր ու շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում. բախվել է 12 տրանսպորտային միջոց. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
15553 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35801 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց