211652_close_icon
views-count65098 դիտում article-date 16:42 14-11-2014

Մանվել Գրիգորյանը բարձունքում է. նա պատրաստ է իր տղաների հետ հասնել Ադրբեջան և կրակահերթի տարափի տակ խոցված ուղղաթիռի տղաներին իր հետ բերել Հայաստան

Ես պատերազմի ժամանակ էլ երբեք ոչ մի դիակ չեմ թողել թուրքին: Պատրաստ ենք ոչ միայն մեր տղաների դիակները դուրս բերել, պատրաստ ենք մեր մեկ հերոսի փոխարեն տասնյակ ալիեւական, ալիեւյան կլանի ներկայացուցչի սատկացնել, տասնյակներին էլ հետներս բերել` նրանց հարազատներին էլ պատճառելով նույն մրմուռն ու ցավը, որ այսօր համայն հայությունն է զգում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, զորավար, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռը խոցելուն եւ այն հանգամանքին, որ ուղղաթիռում գտնվող մեր տղաներին չեն վերադարձնում: Նրա հետ մեր կարճ, բայց բովանդակալից հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ. [b]-Պարոն Գրիգորյան, ադրբեջանական կողմը շարունակում է կրակի տակ պահել ապօրինաբար խոցված Արցախի պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռը` հնարավորություն չտալով մոտենալ պաշտպանության բանակի զոհված սպաների դիակներին: [/b] -Նախ, եւս մեկ անգամ ցավակցում եմ մեր հերոս տղաների հարազատներին, ընկերներին, նրանց զինվորական ղեկավարությանը, ՀՀ եւ Արցախի նախագահներին եւ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարներին: Ես ներողություն եմ խնդրում մեր այս տղաներից, նրանց հարազատներից, որ թույլ ենք տվել նրանց վախճանը: Սահմռկեցուցիչ սադրանքից անմիջապես հետո ես կապվել եմ Արցախի պաշտպանության նախարարի հետ, խոսել եմ բոլոր պատասխանատուների հետ, որից հետո հայտարարություն եմ տարածել եռասերունդ Երկրապահի անունից՝ ես հայտարարել էի, որ պատրաստ ենք հենց այս պահին կանգնել սահմանային առաջնագծում: Այդ հայտարարությանն արձագանքեցին ինչպես Արցախյան պատերազմի վետերան երկրապահները, այնպես էլ երիտասարդ, նույնիսկ` պատանի երկրապահներ՝ տղաներ, թե աղջիկներ: Ոգեւորությամբ հայտարարությանն արձագանքեց նաեւ սփյուռքահայությունը, արձագանքեցին ԵԿՄ սփյուռքի ներկայացուցչությունները: Բոլորն էլ միաբերան պնդում էին` պատրաստ ենք Զորավարի հետ կանգնել սահմանին` զենքը ձեռքներիս: [b]-Իսկ այս դեպքում ի՞նչ պետք է անել: [/b] -Ես իմ մասով կարող եմ պատասխանել: Հիմա էլ ես պաշտոնապես հայտարարում եմ` Երկրապահը, խոսքս ոչ միայն պատերազմի մասնակից երկրապահների մասին է, այլ նաեւ երկրապահ կամավորական հայ ժողովրդի, պատրաստ է դուրս բերել մեր քաջորդիների դիակները ազերիների կրակահերթերի տարափի տակ: Ես պատերազմի ժամանակ էլ երբեք ոչ մի դիակ չեմ թողել թուրքին: Պատրաստ ենք ոչ միայն մեր տղաների դիակները դուրս բերել, պատրաստ ենք մեր մեկ հերոսի փոխարեն տասնյակ ալիեւական, ալիեւյան կլանի ներկայացուցիչ սատկացնել, տասնյակներին էլ հետներս բերել` նրանց հարազատներին էլ պատճառելով նույն մրմուռը, որ այսօր համայն հայությունն է զգում: Ինձ եւ երկրապահ կամավորականությանը շատ լավ են ճանաչում Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հարգարժա՛ն նախագահներ, երկրապահ կամավորականությունը պատրաստ է դաս տալու լպիրշացած թուրքին: Մենք հանձնարարականի ենք սպասում: [b]-Պարոն Գրիգորյան, Դուք, ինչպես միշտ, բարձունքում եք: Ուրախ եմ, որ մեզանում Ձեզ նման մարդիկ կան: [/b] Զրուցեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր