20845 դիտում
19:49 12-11-2014
Մանվել Գրիգորյանը՝ Ադրբեջանի կողից խոցված ԼՂՀ ուղղաթիռի մասին. «Ծնկաչոք հրադադար եք մուրալու, բայց այս անգամ՝ արդեն մարտերն ընթանալիս կլինեն Բաքվում»
ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենատ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ցավակցական ուղերձ է հղել՝ վարժանքներ իրականացնելիս Արցախի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի` Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվելու փաստի կապակցությամբ եւ հայտարարությամբ հանդես եկել, որը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորեւ.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում՝ ռազմաուսումնական վարժանքներ իրականացնելիս Արցախի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի` Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվելու փաստի կապակցությամբ: Վշտակցելով Ադրբեջանի այս աննախադեպ սադրանքին զոհ գնացած քաջ հայորդիների հարազատներին, մեր ժողովրդին, ՀՀ եւ Արցախի նախագահներին եւ պաշտպանության նախարարներին` միաժամանակ համոզված եմ, որ մեր հերոս տղաների հոգիները պատվավոր տեղ են գտնելու դրախտում, իսկ նրանց օրինակով դաստիարակվելու են սերունդներ:
ԵԿՄ-ն նաեւ զգուշացնում է Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը, որ անվերջ ու անսպառ չէ մեր համբերությունը: Հավատացած եղեք, որ եթե մեզ փորձեք պատերազմ պարտադրել, եթե ձգտեք նմանօրինակ սադրանքներ հրահրել, խստորեն պատժվելու եք, դարձյալ, ինչպես 1994-ի մայիսին, ծնկաչոք հրադադար եք մուրալու, բայց այս անգամ արդեն մարտերն ընթանալիս կլինեն Բաքվում:
Հանրապտության բոլոր երկրապահ կամավորականները, Արցախյան պատերազմի վետերանները պատրաստակամ են անհրաժեշտ պահին, զենքը ձեռքին, կանգնել սահմանային առաջնագծում` երաշխավորելու համար Հայաստանի եւ հայկական Արցախ պետության բնակիչների անդորրը: Խնդրում եմ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին եւ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին վստահել մեր կարողություններին եւ համարձակորեն տալ ռազմական առաջադրանք հենց որ դրա համար ճիշտ պահը կլինի:
Երկրապահը միշտ եղել է եւ այսօր էլ պատրաստ է կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում:
Նմանատիպ նյութեր
20621 դիտում
13:35 25-11-2014
Խոցված ուղղաթիռի օդաչուներին անմիջականորեն 7 հոգանոց խումբ է դուրս բերել. Մանվել Գրիգորյանը նրանց այսօր պարգևատրեց
9398 դիտում
11:57 14-11-2014
ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետը՝ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի մասին
Այս բաժնից
775 դիտում
09:20 29-12-2024
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
1543 դիտում
22:53 28-12-2024
«Գագոն քեզ ի՞նչ ա ասում»․ Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը