211652_close_icon
views-count212656 դիտում article-date 19:56 10-11-2014

Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը. կա 7 զոհ և մեծ թվով վիրավորներ. պարզվել է մահացածների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ խոշոր ավտովթար- հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել են մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է առաջացել: Ըստ նախնական տեղեկությունների` կա 7 զոհ և մեծ թվով վիրավորներ: Մահացածներից մի քանիսը ամբողջովին այրվել են: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը` Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Քիչ առաջ վթարի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության մի քանի քննիչներ և փորձագետներ: Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: *** 21:15 Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել տուժածներ Սամվել Հակոբյանը (ծնվ. 1997թ.), Հասմիկ Հովհաննիսյանը (ծնվ. 1978թ.), Էդմոն Սիմոնյանը (ծնվ. 2001թ.) Կարեն Բաղդասարյանը (ծնվ. 1975թ.), Հովհաննես Չախոյանը (ծնվ. 1997թ.), Զարուհի Հովհաննիսյանը (ծնվ. 1978թ.) և Ալբերտ Շահնազարյանը (ծնվ.1992թ.), ովքեր տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ անձը չպարզված 7 քաղաքացիներ զոհվել են: *** 11.11.2014 10:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության աշխատակիցների հետ պարզել է մահացածների ինքնությունը: Նրանք են՝ Գյումրի քաղաքի Մենդելեևի փողոցի բնակիչ, 55-ամյա Մարինե Արշավիկի Նազարյանը, Գյումրի քաղաքի Լևոն Մադոյան 103 տան բնակիչ, 60-ամյա Արամայիս Գուրգենի Շիրազունին (Թումանյան), Գյումրի քաղաքի Սունդուկյան 153 տան բնակիչ, 20-ամյա Վանիկ Լևոնի Սարգսյանը, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչներ, ամուսիններ, 52-ամյա Հապետ Սեդրակի Սեդրակյանը, 49-ամյա Գայանե Սեդրակյանը, Գյումրի քաղաքի Արագած թաղամասի բնակիչ, 59-ամյա Ռազմիկ Համբարձումի Մկրտչյանը և Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի 8-րդ շենքի բնակիչ, 20-ամյա Դավիթ Կարապետի Հարությունյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ռ. Մկրտչյանը եղել է վարորդը: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մարդատար ГАЗель-ը հաշվառված է Գյումրի քաղաքի «Տրանս Ակնթարթ Սերվիս»-ի հաշվեկշռում և այն պատկանում է ԱԺ պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանին: Մանրամասները և բացառիկ տեսանյութը դիտեք կիրակի՝ նոյեմբերի 16-ին, ժամը 22:00-ին՝ «[url=https://www.facebook.com/surankyun]Սուր անկյուն[/url]» հաղորդաշարով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+

Նմանատիպ նյութեր